Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Տղա Դավթի և աղջիկ Խանդութի հեքիաթը» Վենետիկի 55-րդ բիենալեում

«Տղա Դավթի և աղջիկ Խանդութի հեքիաթը» Վենետիկի 55-րդ բիենալեում
06.02.2013 | 13:28

ՀՀ մշակույթի նախարարությունը պաշտոնապես հաստատել է Վենետիկի համաշխարհային 55-րդ բիենալեին Հայաստանի մասնակցությունը:

Հավանության է արժանացել Արարատ Սարգսյանի «Տղա Դավթի և աղջիկ Խանդութի հեքիաթը» նախագիծը:
Հիշեցնենք, որ ստացվել էր 4 հայտ` Արման Գրիգորյանի «Հայկական նախագիծը», ԱԺՉ արվեստային կուրատորական խմբի «Նշանախոսության համայնագիտարանը», Արչի Գալենցի «Հենակետը», Արարատ Սարգսյանի «Տղա Դավթի ու աղջիկ Խանդութի հեքիաթը»:
Վենետիկի 55-րդ բիենալեն անցկացվելու է հունիսի 1-ից նոյեմբերի 24-ը: 1895-ին հիմնադրված ժամանակակից արվեստի համաշխարհային ամենահեղինակավոր այդ ստուգատեսին Հայաստանը մասնակցում է 1995-ից:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2351

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ